Բաժին. Բիզնես

Beeline. կորպորատիվ հաճախորդները կարող են կարգավորել իրենց բիզնեսին հարմար սակագնային փաթեթ

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր՝ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր առաջարկը թույլ է տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթն՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան:

Առաջարկը հասանելի է հետվճարային հաճախորդների համար, և փաթեթի հիմնական առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է ինքնուրույն կարգավորել կապը՝ ելնելով իր բիզնեսի առանձնահատկություններից: Օրինակ, կարելի է նախապատվությունը տալ միջազգային կամ ներքին զանգերին, ինտերնետին կամ այլ ծառայություններին: Բացի այդ, կապը կարելի է հարմարեցնել տարբեր աշխատակիցների համար՝ ելնելով նրանց մասնագիտական պահանջներից:

«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Բիզնեսի հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք բոլոր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ոչ միայն պարզապես նոր սակագնային փաթեթ, այլ իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Ես վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն  կգնահատեն միայն իրենց բիզնեսին անհրաժեշտ ծառայությունները միացնելու և վճարելու հնարավորությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նոր առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաև հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:

Share