Բաժին. Բիզնես

Beeline. ամփոփվեց «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը

Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) կլոր սեղանի ընթացքում ամփոփեցին «Ձեռնարկատիրական  մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը, որի նպատակն էր հայ երիտասարդներին երկրի աշխատաշուկայում պահելն ու նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները բարելավելը։

2018թ-ի մայիսից  սկսված ծրագրի շրջանակում ՀԳՀՄ-ն ընտրված 5 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև կրթական այլ տարբեր հաստատությունների ուսանողների համար իրականացրել է ձեռնարկատիրական մտածելակերպ խթանող միջոցառումներ՝  այցելություններ ձեռնարկություններ, ֆակուլտատիվ պարապմունքներ, գործատուների հետ հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ ու սեմինարներ:

Դրանց միջոցով աշակերտները և ուսանողները տիրապետել են ՏՏ և հեռահաղորդակցության ու ճարտարագիտության ոլորտներում լրացուցիչ գիտելիքների, ձեռք են բերել տեղեկատվություն և նոր պատկերացումներ տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման և իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

«Բարձր եմ գնահատում Beeline-ի սոցիալական պատասխանատվության շրջանակում երիտասարդներին աջակցելը՝ իրենց ապագա մասնագիտական կողմնորոշման բնագավառում: Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ Beeline-ում, նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից անցկացված ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր ուղղությունների մասին թրեյնինգի կարևորությունը», – նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ես վստահ եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջողության հասնելու կարևորագույն գրավականն է, և մեր նպատակն էր երիտասարդներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որպեսզի նրանք գիտակցված և մտածված որոշում կայացնեն։  Հուսով եմ, այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդներն իրենց սիրելի գործով կզբաղվեն և մեծ հաղթանակներ կապահովեն իրենց և Հայաստանի համար», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս նախագծի արդյունքում 60 աշակերտներ մասնակցել են ֆակուլտատիվ դասերի, 93-ը՝ այցելել են տարբեր ձեռնարկություններ, շուրջ 70 ուսանողներ մասնակցել են գործատուների հետ հանդիպումներին՝ աշխատաշուկայի պահանջների և տնտեսության զարգացող ճյուղերի վերաբերյալ քննարկումների, 10 երիտասարդների տրվել է  խորհրդատվություն՝ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share