Բաժին. Բիզնես

Forbes-ի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակը գլխավորել է Ջեֆ Բեզոսը

Forbes-ը 131 մլրդ դոլար է գնահատել Amazon-ի հիմնադրի ունեցվածքը։ Մեկ տարվա ընթացքում նա հարստացել է 19 մլրդ դոլարով։

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորում է մոլորակի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակը՝ ըստ Forbes-ի։

Վարկանշային ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի երեքշաբթի։ Այս պահին հրապարակված է Բեզոսի կարողության ծավալը միայն:

Այս թիվը կարող էր նշանակլիորեն ավելի մեծ լինել։ 2018թ.-ի սեպտեմբերին ընկերության կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոնի, դրանից հետո Amazon-ի ակցիաների գինը նվազել է 22%-ով, սակայն մինչև հիմա ավելի թանկ արժեն քան նախորդ տարի մարտին, երբ հրապարակվեց Forbes-ի նախորդ վարկանշային ցուցակը։

Հիմա գլխավոր քննարկման առարկան այն է, թե արդյոք Բեզոսը հաջորդ տարի էլ կմնա Forbes-ի վարկանշային ցուցակի առաջին տեղում։ Հունվարի 9-ին բիզնեսմենն իր թվիթերում հայտնել է, որ պատրաստվում է բաժանվել իր կնոջից՝ Մակքենզիից, որի հետ, ուս ուսի տված, ստեղծել է Amazon-ը։ «Մենք հիանալի համատեղ կյանք ենք ունեցել իբրև ամուսիններ, առջևում մեզ սպասվում է հիանալի ապագա` որպես ծնողներ, գործընկերներ և ընկերներ», – գրել է միլիարդատերը։

Ըստ Վաշինգտոն նահանգի օրենքների, ամուսնալուծության դեպքում ամուսինները արդարացիորեն պետք է կիսեն ունեցվածքը, այդ թվում նաև ամուսնության ընթացքում ստացված եկամուտները։ Դա վերաբերում է նաև Amazon-ի ակցիաներին։ Անհայտ է՝ արդյոք զույգն ունի ամուսնական պայմանագիր, որը տարբերվում է վերոհիշյալ պայմաններից։

Բեզոսին է պատկանում Amazon-ի 16%-ը։ Եթե Մակքենզի Բեզոսը ստանա ընտանիքի ունեցվածքի կեսը, նա կդառնա աշխարհի ամենահարուստ կինը։ Իսկ ահա Բեզոսը երկար ժամանակ և միգուցե ընդմիշտ կզրկվի աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից։

Share