Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2019

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2019թ.-ի ցուցակում հայտնվել է 5 հայ միլիարդատեր:

2019թ․-ի ցուցակում ներկայացված ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.7 մլրդ դոլար: 2018թ. համեմատ Կարապետյանի կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 568-րդ (+38) հորիզոնականը։

Երկրորդ ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 3.5 մլրդ դոլար, 2018թ.-ի համեմատ նրա կարողությունը նվազել է 0.5 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 617-րդ (-67) հորիզոնականը:

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) երրորդ մեծահաուրստ հայն է։ Աշխարհի խոշորագույն ծանոթությունների Badoo առցանց հարթակի սեփականատիրոջ կարողությունը կազմում է 2.3 մլրդ դոլար։ Անդրեևը ցուցակի 1008-րդ հորիզոնականում է։

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը չորրորդ մեծահարուստ հայն է, նրա կարողությունը գնահատվում է 1.6 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ աձանագրվել է աճ 1.1 մլրդ դոլարով: Էռնեկյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 1,425-րդ (-538) հորիզոնականը։

Հինգերորդ ամենահարուստ հայը Alex and Ani թանկարժեք զարդերի բրենդի սեփականատեր Քերոլին Ռաֆայելյանն է, Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1 մլրդ դոլար։ Ռաֆայելյանը զբաղեցրել է ցուցակի 2,057 (+67) հորիզոնականը։

Share