Բաժին. Բիզնես

Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ

Ալավերդիում Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը վերաբացվել է նոր հասցեում՝ Թումանյան 49/5-1։ 

Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։ 

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր պարզ և հարմար ծառայություններից օգտվելը լինի ոչ միայն շահավետ, այլև հաճելի։ Ուրախ ենք,  որ Ալավերդիում մեր հաճախորդներն արդեն կարող են այցելել նոր, գեղեցիկ և ժամանակակից գրասենյակ։ Վստահ եմ, որ մեր աշխատակիցները նույնպես ավելի մեծ հաճույքով և ոգևորությամբ կկատարեն իրենց աշխատանքն այստեղ։ Ալավերդի քաղաքի բնակիչներին սիրով սպասում ենք այս նոր գրասենյակում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ Խուդյակով 2 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գործում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share