Բաժին. Բիզնես

2019թ. փետրվարին Mercedes-Benz-ը վաճառել է ավելի քան 150,000 մեքենա

2019թ. փետրվարին ամբողջ աշխարհում վաճառվել է 152,690 Mercedes-Benz մեքենա, ինչը 6․7%-ով պակաս է 2018թ. համանման ցուցանիշից։ 2019թ. հունվար – փետրվար ամիսներին գերմանացիները վաճառել են 333,229 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը զիջում է 6․7%-ով։ 2018թ․-ի նույն ամսվա համեմատությամբ միավոր վաճառքի համաշխարհային նվազումը հիմնականում պայմանավորված է CLA- ի և GLE- ի նախորդ մոդելների արտադրության դադարեցմամբ: Միևնույն ժամանակ, նոր B-Class-ը դրական ազդեցություն ունեցավ եվրոպական շուկայում վաճառքների վրա՝ Եվրոպայում գրանցելով ավելի քան 16% աճ, իսկ Գերմանիայում՝ ավելի քան 40%: Հարկ է նշել, որ Mercedes-Benz-ը պրեմիում դասի մեքենաների շուկայի առաջատար է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում,, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Դանիայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում և մի շարք այլ երկրներում։

Փետրվարին Եվրոպայում Mercedes-Benz-ը վաճառել է 63,560 մեքենա, ինչն անցյալ տարվա ցուցանիշը զիջում է 0.1%-ով։ Գերմանիայում վաճառքի ծավալներն աճել են 7.3%-ով՝ հասնելով 23,119 մեքենայի, որը գերազանցում է վերջին տասը տարվա ցուցանիշը։ Փետրվարին վաճառքի ծավալներն աճել են նաև Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում և Լեհաստանում։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փետրվարին վաճառքի ծավալներն նվազել են 9․8%-ով և կազմել 59,253 մեքենա։ Չինաստանում վաճառվել է 40,733 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը զիջում է 5.4%-ով, որը կապված է չինական նոր տարվա ընթացքում ավանդաբար արձանաագրվող փոքր վաճառքի ծավալների հետ։ 2019թ. հունվար – փետրվար ամիսներին Չինաստանում վաճառվել է 112,430 մեքենա՝ գրանցելով վաճառքների 0․9% աճ։

Հյուսիսային Ամերիկայի երկրներում (NAFTA) փետրվարին վաճառվել է 25,757 մեքենա՝ -14.0%։ ԱՄՆ-ում, որը հանդիսանում է Mercedes-Benz-ի հիմնական շուկան այս տարածաշրջանում, փետրվարին վաճառվել է 21,660 մեքենա՝ -12.5%։ Մոդելի փոփոխությունը իր ազդեցությունն է ունեցե նաև ամերիկյան շուկայի վրա ,որպես օրինակ, GLE մոդելի վաճառքի ծավալների կրկնակի անկմամբ։ Իսկ ահա նոր C-Class Saloon-ի վաճառքների տեմպերը ԱՄՆ-ում կրկնակի աճ են գրանցել փետրվարին։

Share