Բաժին. Բիզնես

Ցուցադրվել է թարմացված Mercedes-Benz GLC Coupe կրոս կուպեն

Գերմանական Daimler AG-ն ցուցադրել է Mercedes-Benz GLC Coupe կրոս կուպեի թարմացված տարբերակը։ Ինչպես և սպասվում էր մեքենայի արտաքինը մեծ փոփոխություններ չի կրել։ Փոխվել է մեքենայի դիմացի ճաղավանդակը և բամպերը։ Հետին մասում տեղադրվել է նոր ֆորմատի դիֆուզոր և ներքին ճարտարապետությամբ լուսադիոդային լուսարձակներ։

Փոփոխություններ են իրականացվել նաև մեքենայի մեջ։ Տեղադրվել է նոր ղեկանիվ՝ սենսորային կոճակներով։ Մեքենայի ղեկավարման համակարգը կարելի է նաև կառավարել ձայնային հրահանգների միջոցով։

Մեքենան կառաջարկվի մի քանի տարբերակով։ 2 լիտր ծավալով GLC 300 Coupe դարձել է ավելի հզոր՝ 258 ձիաուժ։ Մեքենայի բազային մոդելի հզորությունը կկազմի 197 ձիաուժ։ Առաջարկվում է նաև դիզելային շարժիչների շարք՝ 163,194 և 245 ձիաուժ հզորություններով։

Մեքենան պաշտոնապես կներկայացվի Նյու Յորքյան ավտոսալոնում՝ գալիք ապրիլինմ իսկ շուկայում մեքենան կհայտնվի 2019թ.-ի երկրորդ կեսին։

Share