Բաժին. Բիզնես

SolarOn-ը համալրվել է իտալական արտադրության ավտոմատացված, ռոբոտացված հոսքագծով, որը Հայաստանում առաջինն է

SolarOn-ը հանդիսանում է առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն Հայաստանում: Լինելով առաջատար և միտում ունենալով կատարելագործել սարքավորումները՝ դարձնել արևային վահանակների արտադրական պրոցեսը ավելի արդիական, ձեռք է բերվել իտալական Ecoproggeti ընկերության կողմից արտադրված ժամանակակից և իննովացիոն հոսքագիծ, որը թույլ է տալիս արտադրական գործընթացը ամբողջությամբ ավտոմատացնել, ինչպես նաև բարձրացնել արտադրական հզորությունները:

Ecoprogetti-ն միջազգային ճանաչում վայելող ընկերություն է, որն իր արտադրանքի բարձր որակի շնորհիվ ընդգրկված է աշխարհի թոփ 5 ֆոտովոլտային արևային համակարգեր արտադրող ընկերությունների շարքում:

Մարտ ամսին SolarOn ընկերություն ժամանեցին Ecoprogetti ընկերության մասնագետները՝ իրականացնելու նորագույն սարքավորումների տեղադրումը, փորձարկումը, աշխատակիցներին ծանոթացրեցին սարքավորումների գործառույթների, արտադրական հնարավորությունների հետ: Ecoprogetti ընկերության մասնագետները անց կացրեցին վերապատրաստման դասընթաց ընկերության աշխատակիցների հետ:

Այս սարքավորումը միավորել է մի քանի գործողություն՝ մարդու միջամտության աստիճանը հասցնելով մինիմալի: Հոսքագծի առանձնահատկություններից են.

– պատենտավորած հիբրիդային զոդման տեխնոլոգիա,

– շուկայում ամենակոմպակտ ագրեգատը,

– աշխատում է PERC, HJT, BI-FACIAL, MONO և POLY բջիջների հետ

– քառառանցք ռոբոտ՝ արևային բջիջների հաջորդական շղթան առանց խախտումերի ապակու վրա տեղադրելու հնարավորութամբ,

– սպասարկման ցածր գործառույթ,

– 5 և 6 բաս-բարերի` BB ստանդարտ զոդում,

– 156X156MM և 156,75X156,75մմ բջիջների հետ աշխատանք,

– կատարելագործված զոդում՝ առանց բջիջների համար ջերմային և մեխանիկական սթրեսի, ինչը խոտանի աահմանաչափըը հացնում է 0.2%-ից պակաս:

Հոսքագծի մեջ ներառված է նաև ավտոմատ տեստավորման Ecolab EL համակարգը, ինչը լիովին նոր մոտեցում է էլեկտրամագնիսական լուաարձակման տեստավորման մեջ: Այն հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել արտադրանքի որակը լամինացիաից առաջ և հետո:

Այսպիսով SolarOn-ի արտադրական հզորությունը այսուհետ կկազմի ավելի քան 60 մեգավատ տարեկան:

Ստորև ներկայացնում ենք կարճ տեսանյութ, որտեղ Ecoprogetti ընկերության առաջին կարգի մասնագետը մանրամասն նկարագրում է ավտոմատ հոսքագծի աշխատանքը և նրա առավելությունները:

SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող ընկերություն. Ընկերությունը, գտնվում է ք. Երևան, Արշակունյաց պող. 25/1 հասցեում: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 60 ՄՎտ, աշխատակիցների քանակը՝ 50 մարդ:

Share