Բաժին. Բիզնես

Լիտվայի բնակիչը հանցակիցների հետ 121 մլն դոլար է գողացել Google-ից և Facebook-ից

Խոշոր IT ընկերությունները 2 տարի շարունակ վճարել են նրանց՝ կարծելով, թե դրանք կապալառույի իրական հաշիվներն են։

Լիտվայի բնակիչ Էվալդաս Ռիմասաուսկասը դատարանում խոստովանել է, որ կեղծ հաշիվների միջոցով Google-ից ու Facebook-ից ավելի քան 100 մլն դոլարի գողության սխեմա է օգնել մշակել։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ռիմասաուսկասը ծնունդով Վիլնյուսից է։ 2017թ. օգոստոսին նա հանձնվել էր ԱՄՆ իշխանություններին։ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Ռիմասաուսկասը և նրա անհայտ հանցակիցները կազմակերպել են հանցավոր պլան՝ խոշոր IT ընկերություններից գումարներ կորզելու համար։ Լիտվայի բնակիչ Էվալդաս Ռիմասաուսկասը դատարանում խոստովանել է, որ կեղծ հաշիվների միջոցով Google-ից ու Facebook-ից ավելի քան 100 մլն դոլարի գողության սխեմա է օգնել մշակել։

Դատախազության տվյալներով, հանցագործները գրանցել են Quanta Computer ընկերությունը՝ օգտագործելով սարքավորումների արտադրությամբ զբաղվող թայվանական ընկերության անունը։ Վերջինիս անունից կեղծարարները Facebook-ի և Google-ի աշխատակիցներին մատակարարման վերաբերյալ ծանուցումներ և վճարման հաշիվներ են ուղարկել:

Ռիմասաուսկասն խոստովանել է, որ 2013 թ. հոկտեմբերից մինչև 2015 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նա ներկայացրել է որպես Quanta-ի աշխատակից և կեղծել է մատակարարման պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր և այլ փաստաթղթեր: Մասնավորապես, նա Quanta-ի անունով մի քանի բանկային հաշիվներ է բացել Լատվիայում և Կիպրոսում:

Ռիմասաուսկասը դատարանում հայտարարել է, որ ինքն անձամբ կապ չի հաստատել Google-ի և Facebook-ի աշխատակիցների հետ և գաղափար չունի, թե իր համախոհներին ինչպես է հաջողվել համոզել նրանց վճարել կեղծված հաշիվ ապրանքագրերը։ Դատախազության կարծիքով՝ տղամարդն էր պատասխանատու կեղծ փոխանցումների ենթակառուցվածքների մասով։

Երկու տարում խաբեբաները Facebook-ից ստացել են 98 մլն դոլար, իսկ Google-ից՝ 23 մլն դոլար։ Ռիմասաուսկասը համաձայնել է վերադարձնել 49,7 մլն դոլարը, որը ստացել է խարդախության պլանում իր ունեցած մասնակցությունից։ Նրան մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թ․ հուլիսի 24-ին:

Ռիմասաուսկասը կարծում էր, որ կարող է թաքնվել աշխարհի մյուս կողմում գտնվող համակարգչային էկրանի ետևում, քանի դեռ կառուցում է իր խարդախ սխեման։ Բայց հիմա, երբ նրան սպառնում է նշանակալից ազատազրկման ժամկետ, նա գիտի, թե որքան երկար են ամերիկյան արդարադատության ձեռքերը։

Google-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը հայտնաբերել է կեղծիքը և հաղորդել այդ մասին իշխանություններին: Ըստ նրա, Google-ը կարողացել է վերադարձնել գողացված միջոցները: Իսկ Facebook-ը հայտնել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել գողացված փողի մեծ մասը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share