Բաժին. Բիզնես

2019թ. Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29,000 տ խաղող՝ 1 կգ-ի դիմաց 150 դրամ գնով

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 000 տ խաղող՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 150 դրամ:

Ընդառաջելով խաղողագործների խնդրանքներին և ի շարունակություն մթերվող խաղողի գնի հայտարարման ժամանակը վերանայելու ստանձնած պարտավորության՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ: 

Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի վերոնշյալ գինը: Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար և պատասխանատու չէ այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար:

Այս տարի ընկերությունը կմթերի 29 000 տ խաղող: Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և խաղողագործների համար հնարավորինս հարմարավետ: 

Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով:

Share