Բաժին. Բիզնես

Beeline. Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել

Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի ակցիայի նոր պայմանների մասին։

Մինչև 2019 թ. մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել 52800 դրամով կամ վարկով՝ ամսական վճարելով 2200 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։

«Beeline-ը նորացրել է հաճախորդների կողմից սիրված Xiaomi հեռախոսի վաճառքի ակցիան և

ուրախ է առաջարկել հաճախորդներին այս նորաձև ու մատչելի սմարթֆոն էլ ավելի հասանելի գնով։ Փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 և 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

v«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share