Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. iPhone Xs-ը և iPhone Xs Max-ը՝ «և» սակագնային պլանի շրջանակում

Այսուհետ գնելով  «iPhone Xs» կամ «iPhone Xs Max» ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպսարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «և» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային և դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:

iPhone Xs 64 ԳԲ – 33,500 դրամ ամսավճար

iPhone Xs Max 64 ԳԲ    37,000 դրամ ամսավճար

Բաժանորդագրության ժամկետը 24 ամիս է:

Ծառայությունների ներառված փաթեթներ

– 10 ԳԲ**

– 3500 րոպե ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան

– 150 րոպե ՀՀ այլ, 374 97 and 374 47 ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

– 1,000 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

* Ամսավճարը ներառում է թե տրամադրվող ծառայությունների դիմաց 3500 դրամ վճարը, և թե սմարթֆոնի համար ամսական գումարը:

** Տրամադրվող ինտերնետ-փաթեթը սպառելու դեպքում, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ ակտիվանում է 500 ՄԲ ինտերնետ-փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share