Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ հայերը – 2019

Forbes պարբերականը հրապարակել է 2019թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը: Ինչպես և 2018թ.-ին, ցուցակում տեղ գտած 200 գործարարից 8-ը հայ են: 2018թ.-ի համեմատ հայ գործարարների ընդհանուր կարողությունն աճել է 0.4 մլրդ դոլարով և կազմել 13.25 մլրդ դոլար։

Ռուսաստանի ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը 2018թ.-ի համեմատ չի փոխվել և կրկին կազմել է 3.7 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականը:

Երկրորդ տեղում է Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվել է 3.5 միլիարդ: 2018թ. համեմատ այն կրճատվել է 0.5 միլիարդով: Գալիցկին զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 32-րդ հորիզոնականը։

Երրորդ տեղում է Badoo առցանց հարթակի հիմնադիր Անդրեյ Անդրեև (Օհանջանյանցը)` 2.3 միլիարդ դոլար: Օհանջանյանցի կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 0.8 մլրդ դոլարով: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 44-րդ հորիզոնականը:

Չորրորդ տեղում է ներդրող և ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը` 0.95 միլիարդ դոլար: Վարդանյանի կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 103-րդ հորիզոնականը:

Հինգերորդ և վեցերորդ տեղերում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողություններն աճել են 50-ական միլիոն դոլարով և կազմել 0.8-ական միլիարդ դոլար: Սարկիսով եղբայրները զբաղեցնում են ցուցակի 134-րդ և 135-րդ հորիզոնականները:

Յոթերորդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը (Wooden Fish Agency)` 0.70 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությունը չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 146-րդ հորիզոնականը:

Ութերորդ տեղում է Դավիդ Յանը։ ABBYY-ը ընկերության հիմնադիրի կարողությունը գնահատվել է 0.5 մլրդ դոլար։ Նա եզրափակում է Forbes-ի ցուցակը՝ 200-րդ հորիզոնական։

Share