Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ առաջին 12 ամսվա ընթացքում տարեկան 0% դրույքով և 0% սպասարկման վճարով

Առաջարկ մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

2019թ. մայիսի 1-ից մինչև 31-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Ինեկոբանկ»-ի միջոցով գնելով ապառիկ 50 000 դրամ և ավելի արժողությամբ բջջային սարքեր, հաճախորդներն առաջին 12 ամսվա ընթացքում վճարում են տարեկան 0% դրույք և 0% սպասարկման վճար:

Պայմաններ՝

Կանխավճար՝ 0%   

Տարեկան դրույք (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%

Տարեկան դրույք (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 18%

Ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%

Ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 0.8%

Մարման ժամկետը՝ 36 ամիս

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share