Բաժին. Բիզնես

Google-ը ներկայացրել է Pixel 3а և Pixel 3а XL սմարթֆոնները

Google-ը ներկայացրել է Pixel 3а и Pixel 3a XL նոր սմարթֆոնները իր ծրագրավորողների ամենամյա I/O 2019 համաժողովի ժամանակ։ Միջոցառման հեռարձակումը հասանելի է YouTube-ում։

Pixel 3а-ն զինված է 2220×1080 պիքսել թույլատրելիությամբ 5,6″ OLED էկրանով, իսկ ավելի խոշոր Pixel 3а XL-ը՝ 2160×1080 պիքսել թույլատրելիությամբ 6″ էկրանով։

Սմարթֆոնները աշխատում են Qualcomm Snapdragon 670 պրոցեսորներով և ունեն 4 ԳԲ օպերատիվ հիշողություն: Pixel 3a- ի մարտկոցի հզորությունը 3000 mAh է, իսկ Pixel 3a XL- ինը՝ 3700 mAh: Նոր սարքերի հիշողության ծավալը տատանվում է 64-ից մինչև 128 Գբ:

Սմարթֆոններն զինված են 12,2 ՄՊ հզորությամբ ետևի տեսախցիկով և 8 ՄՊ հզորությամբ առջևի տեսախցիկով, ինչպես նաև 3,5 մմ հաստությամբ աուդիո պորտալով (աուդիոջեք)։

Սմարթֆոնները հասանելի են 3 գույներով՝ «Սովորական սև», «Մաքուր սպիտակ» և «Մանուշակագույն»։

Pixel 3а-ի գինը կսկսվի 399 դոլարից, իսկ 3a XL-ինը՝ 479 դոլարից։ Նոր սմարթֆոնների վաճառքը կսկսվի 2019թ․ մայիսի 7-ից 13 երկրներում, ներառյալ՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Իսպանիան և Ճապոնիան։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share