Բաժին. Բիզնես

ԱՏՁՄ. մրցույթ՝ WCIT 2019 համաժողովի մասնակիցների ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման համար

ԱՏՁՄ-ն հայտարարում է ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման մրցույթ` hոկտեմբերին «WCIT 2019 – ՏՏ համաշխարհային համաժողովին» մասնակցող հյուրերի անվտանգ և հարմարավետ տեղափոխությունն ապահովելու նպատակով։

Մրցույթին կարող են մասնակցել 45-50 տեղատարողությամբ մեծ ավտոբուսներ և 17-20 տեղատարողությամբ միկրոավտոբուսներ ունեցող ընկերությունները։ Մրցույթի նախնական տեխնիկական առաջադրանքը ստանալու համար անհրաժեշտ է գրել procurement@wcit2019.org էլեկտրոնային հասցեին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է կապվել +374 11 40 70 01։ Մասնակցության հայտերն ընդունվում են նույն հասցեով, մինչև մայիսի 21-ը։

Share