Categories: Բիզնես

Արագության փորձարկում․ OnePlus 7 Pro-ն ընդդեմ Xiaomi Pocophone F1-ի

Արագության փորձարկման ժամանակ համեմատել են նոր առաջնակարգ OnePlus 7 Pro սմարթֆոնն ու անցած տարի թողարկված «բյուջետային առաջատար» Xiaomi Pocophone F1-ը։

OnePlus 7 Pro-ն համալրված է Snapdragon 855 միկրոսխեմայով, մինչդեռ Pocophone F1-ում օգտագործվում է Snapdragon 845-ը։ Ավելին, փորձարկմանը մասնակցած երկու սմարթֆոններն էլ ունեն 6 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և աշխատում են Android Pie օպերացիոն համակարգով:.

Համեմատության մեջ են դրվել նաև սարքավորումների տեսախցիկները։ OnePlus 7 Pro-ն ունի հետևի եռապատկեր տեսախցիկ՝ 48, 8 և 16 մեգապիքսել, իսկ Pocophone F1-ն՝ հետևի կրկնակի տեսախցիկ՝ 12 և 5 մեգապիքսել հզորությամբ։

Փորձարկման տեսանյութը տեղադրված է YouTube-ի TechTag ալիքում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share