Բաժին. Բիզնես

Huawei-ն արտաքսել Է ամերիկացի գործընկերներին. Financial Times

Չինաստանի Huawei ընկերությունն իր աշխատակիցներին հրաման Է տվել դադարեցնել խորհրդակցություններն ԱՄՆ-ի գործընկերների հետ, ինչպես նաեւ ամերիկացիներին հայրենիք Է վտարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի կեսերին Չինաստանի ընկերությունը մտցրեց սեւ ցուցակի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Financial Times թերթը:

Ինչպես թերթում հրապարակված հարցազույցում հայտնել Է ընկերության ռազմավարության գլխավոր մշակող Դան Վեն Շուանը, ամերիկացի բոլոր այն քաղաքացիները, որոնք աշխատում Էին հետազոտությունների եւ մշակումների բնագավառում Huawei-ի կենտրոնակայաններում, հետ են ուղարկվել ԱՄՆ երկու շաբաթ առաջ: Ըստ որում ընկերությանը սեւ ցուցակում ներառելու լուրն ստացվել Է խորհրդակցության ժամանակ, որն շտապ կարգով դադարեցրել են, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին խնդրել են վերցնել իրենց համակարգիչները, անջատվել ցանցից եւ հեռանալ Huawei-ի շենքից: Նշվում Է, որ ընկերությունը նաեւ մի քանի օր Է վատնել Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցչությունների համատեղ աշխատանքում փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի լիովին երաշխավորի, որ նրանց աշխատանքը չի հակասում սահմանված կանոններին: Դրա հետ մեկտեղ, Դան Վեն Շուանի խոսքով՝ Huawei-ը նաեւ սահմանափակում Է համագործակցության ընդլայնումն ընկերության աշխատակիցների եւ ամերիկացի քաղաքացիների միջեւ, իսկ իրենց արտասահմանյան գրասենյակների բոլոր այցելուներին ստուգում Է ամերիկյան անձնագրերի առկայության առումով եւ նախազգուշացնում ԱՄՆ-ից սերածների հետ չվարել տեխնոլոգիաներին վերաբերող մասնավոր զրույցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share