Բաժին. Բիզնես

Անհայտ անձն ավելի քան 4,5 մլն դոլար է վճարել Ուորեն Բաֆեթի հետ ճաշի համար

Միլարդատեր Ուորեն Բաֆեթի ընկերակցությամբ ճաշը վաճառվել է աճուրդում ռեկորդային գումարով։ Սա կարող է խելամիտ ներդրում լինել․ նախորդ աճուրդներից մեկի հաղթողը աշխատանք է ստացել Բաֆեթից և նույնիսկ դարձել նրա հնարավոր իրավահաջորդը։

eBay ինտերնետային կայքում կայացած աճուրդն ավարտվել է շաբաթ գիշերը։ Անհայտ մնացած հաղթողը 4,567,888 դոլարի հայտ էր ներկայացրել։

Սա նոր ռեկորդ է։ Նախկինում «Օմահայի մարգարեի» հետ ճաշի համար վճարել էին առավելագույնը 3,46 մլն դոլար։ Այսպիսի մեծությամբ հայտը հաղթող էր ճանաչվել երկու անգամ՝ 2012թ․-ին և 2016թ․-ին։

Աճուրդը սկսվել է նախորդ կիրակի՝ 25,000 դոլար սկզբնական հայտով։ Աճուրդին մասնակցել են հինգ անանուն մասնակիցներ։ Արդեն երեքշաբթի հայտի չափերը գերազանցել էին ռեկորդը:  

Ուորեն Բաֆեթի աճուրդը անց է կացվում արդեն 20 տարի։ Այս ժամանակահատվածում հավաքված գումարը գերազանցել է 33 մլն դոլարը։ Բոլոր միջոցները հատկացվում են Glide բարեգործական կազմակերպությանը, որը օգնում է Սան Ֆրանցիսկոյի աղքատ և անօթևան մարդկանց։

Ըստ ավանդույթի՝ հաղթողը և միլիարդատերը ճաշում են Նյու-Յորքի Smith & Wollensky սթեյք-հաուսում։ Հաղթողը ճաշին կարող է հրավիրել առավելագույնը 7 ընկերների։ Հաղթողները հաճախ նախընտրում են անանուն մնալ, բայց ոչ միշտ է այդպես։ Ինչպես գրում է Financial Times-ը՝ որոշ դեպքերում բազմամիլիոնանոց ճաշը կարող է դառնալ «խելամիտ ներդրում»։ Օրինակ՝ Peninsula ներդրումային ֆոնդի հիմնադիր Թեդ Վերլերի դեպքում։ Նա երկու տարի անընդմեջ հաղթել է աճուրդում․ առաջին անգամ 2010թ․՝ վճարելով 2,63 մլն դոլար, ապա 2011թ․՝ աճուրդի ժամանակ ընդամենը 100 դոլար ավել ներդրում կատարելով։ Երկրորդ ճաշի ժամանակ Բաֆեթը ֆինանսիստին աշխատանք առաջարկեց իր ընկերությունում՝ Berkshire Hathaway-ում, իսկ վերջինս համաձայնեց։ Անցյալ տարի Բաֆեթը Վեշլերին ընդգրկել է իր հնարավոր իրավահաջորդների շարք՝ որպես Berkshire Hathaway-ի ղեկավար։

Ըստ Forbes-ի վարկանշային ցուցակի՝ Բաֆեթը աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ իր  մլրդ դոլար կարողությամբ։

Share