Բաժին. Բիզնես

Jay-Z-ն դարձել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում առաջին ռեփերը

Jay-Z-ի կարողությունը, ըստ Forbes-ի պահպանողական գնահատականի, հատել է 1 մլրդ դոլարը։ Նա առաջին միլիարդատեր հիփ-հոփ կատարողն է։

Jay-Z-ի ակտիվները ներառում են անշարժ գույք (առանձնատներ Իսթ Հեմթոնում և պենտհաուս Մանհեթթենում, որոնց համար միասին նա վճարել է ավելի քան 120 մլն դոլար) և արվեստի գործերի հավաքածու, որը գնահատվում է 70 մլն դոլար։ Մասնավորապես, երաժշտին պատկանում է նկարիչ Ժան-Միշել Բասկիյայի «Մեսսա» կտավը։ Նա հանդիսանում է շամպայնի Armand de Brignac ապրանքանիշի միակ սեփականատերը և ներդրումներ է կատարել նաև D’Ussé կոնյակի արտադրությունում, Uber  տաքսի ծառայությունում և Tidal երաժշտական սթրիմինգի ծառայությունում։

Jay-Z-ի կարողությունը հաշվարկելու համար Forbes-ը գնահատել է տարբեր ընկերություններում ունեցած նրա բաժնետոմսերի և եկամուտների մեծությունը։ Ստացված մեծությունից հանվել են «աստղերի կենսակերպին» առնչվող մոտավոր գնահատված ծախսերը։ Այլ փորձագետների գնահատականի հետ համեմատականներ տանելով՝ Forbes-ը համողվել է, որ գնահատված մեծությունը արդար է և համապատասխանում է իրականությանը։

Jay-Z-ի դեպի հարստություն ճանապարհը շատ ավելի տպավորիչ է, եթե հաշվի ենք առնում՝ որտեղից է նա սկսել, նշում է Forbes-ը․ մինչ երաժիշտ դառնալը, Jay-Z-ն թմրամիջոցների առևտրով էր զբաղվում։ 1996թ․-ին նա ստեղծում է սեփական Roc-A-Fella Records լեյբլը և թողարկում իր առաջին Reasonable Doubt ալբոմը։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Jay-Z-ն ստացել է 22 «Գրեմմի» հեղինակավոր մրցանակ և բազմիցս ներառվել է Forbes-ի ամենահարուստ հիփ-հոփ երաժիշտների ցանկում։

Share