Բաժին. Բիզնես

TradingView․ Թրեյդինգի աշխարհում արդյունավետությունը բարձրացնող լավագույն գործիքը

Լինեք տեսողական մտածողությամբ օժտված սկսնակ ներդրող, ով փորձում է գլուխ հանել ներդրումային միտումներից, թե փորձառու և աչալուրջ թրեյդեր, ով հսկայական գումարներ է ծախսում ֆոնդերի սկանավորման ծրագրերի վրա, միշտ էլ անհրաժեշտություն է առաջանում ստանալ հավաստի և արագ տեղեկատվություն բորսաներում տիրող իրավիճակի, ձևավորվող միտումների, ինչպես նաև արդեն հմուտ մասնագետների կանխատեսումների և հնարավոր ծուղակների մասին։

Թվում է՝ անհնարին է գտնել մի հարթակ, որը կապահովի ցանկացած ներդրողի վերը թվարկված բոլոր հնարավորություններով։ Ամբողջ աշխարհում հազարավոր թրեյդերների արդեն իսկ ամենահուսալի հարթակը՝ TradingView-ն ամպային համակարգով աշխատող գնանշումների և սանդղակների հարթակ է, որն ինչպես սկսնակներին, այնպես էլ ակտիվ ներդրումներ կատարող թրեյդերներին տալիս է հարուստ գործիքակազմ՝ հնարավորություն ընձեռելով աշխատել ապրանքների, բաժնետոմսերի, Forex-ի, պարտատոմսերի, ինչպես նաև այլ ակտիվների շուկաների հետ ամբողջ աշխարհում:

Ինչ վերաբերում է համակարգում ներդրված աղյուսակային և գրաֆիկական գործիքներին, ապա դրանք բազմազան են՝ բազմաթիվ ցուցիչներ, ժամանակային շրջաններ, համեմատության գործիքներ, ազդանշանային համակարգ, հաշվարկային ու պատկերման գործիքներ և իհարկե՝ տնտեսական և մաթեմատիկական ինդիկատորներ։ Դրա հետ մեկտեղ TradingView համայնքը հեշտացնում է գտնել և կիսվել թրեյդինգային գաղափարներով, ցուցանիշներով և ավտոմատացված ռազմավարություններով։ TradingView-ն հասանելի է կիրառման ցանկացած գադջեթի համար, իսկ բոլոր iOS սարքերի համար App Store-ի միջոցով։

Tradingview-ն նաև հանդիսանում է գնանշումների և սանդղակների տեղեկատվական-ծրագրային օպերատոր։ Tradingview-ի ծրագրային գործիքներից են օգտվում համացանցում գործող մի շարք առաջատար կայքեր և համակարգեր՝ Investopedia, Investing.com, XCFD, CME Group, Instaforex և այլն։

TradingView-ն առաջարկում է 4 տեսակի հաշիվ բացելու հնարավություն․

● Անվճար

● Pro

● Pro+

● Premium

Սրանց շրջանակներում օգտատերերը անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ են ստանում։ Փաթեթների համար վճարները կարող են գանձվել ամսական, տարեկան և երկու տարին մեկ պարբերականությամբ։ Յուրաքանչյուր վճարովի փաթեթ տրվում է 30 օր անվճար ժամանակով։ Հարկ է նշել, որ TradingView-ի փաթեթների համար գանձվող գումարները նշանակալիորեն ավելի փոքր են՝ ի տարբերություն վերջինիս մրցակիցների։ Փաթեթներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ էջը՝ http://u.b24.am/B24tradingview:

Հիմնական աղյուսակային, հետազոտական և վերլուծական տվյալները հասանելի են անվճար հաշիվներին։ Օգտատերերին տրամադրվում է TradingView-ի գործիքակազմի մեծ մասը, ինչպես նաև 5 սանդղակ ձևավորելու և 10 ինդիկատորներից օգտվելու հնարավորություն։ Անվճար օգտատերերի համար տեղեկատվության թարմացման հաճախականությունը մեկ վայրկյան է։

Շատ ներդրողներ և թրեյդերներ շատ բան չեն կորցնի առանց վճարովի փաթեթի, մինչդեռ առանց բորսաների մեկ օր անգամ չունեցող թրեյդերները արդյունավետ գործարքներ կատարելու և իրենց եկամուտների հաստատուն աճը ապահովելու համար կդժվարանան գլուխ հանել առանց  վճարովի փաթեթների ընձեռած բազմաբնույթ գործիքակազմի։ Վճարովի փաթեթներից օգտվողները հնարավորություն են ստանում ուղիղ կերպով հետևելու բորսաներում ձևավորվող գնանշումներին, ստեղծելու անսահմանափակ քանակով գրաֆիկներ և օգտվելու բազմաքանակ ինդիկատորներից՝ ներառյալ օգտատերերի կողմից ստեղծված գործիքները։ PRO փաթեթների օգտատերերի համար ակտիվանում է նաև ազդանշանների բազմաֆունկցիոնալ համակարգը, որը հնարավորություն է տալիս ձայնային ազդանշաններ ստանալու շուկայում տեղի ունեցող այս կամ այն փոփոխության դեպքում։

Մեկ այլ հատկանշական փաստ է TradingView-ի հասանելիությունը բառացիորեն ամենուր․ այն թույլատրված է օգտագործել անգամ Չինաստանում, և Ձեր հաշիվը չի արգելափակվի նույնիսկ հարթակ սմարթֆոնով մուտք գործելիս։ Tradingview -ն նաև հնարավորություն է տալիս համակարգին կից ստեղծելու հավելվածներ։ Բազմաթիվ փորձառու թրեյդերներ իրենց համակարգերն ու ինդիկատորներն են առաջարկում՝ հավելյալ վճարի դիմաց։ Հարթակը թրեյդերներին առաջարկում է նաև ուսուցողական տեսանյութեր, որտեղ ներկայացվում է այս կամ այն ռազմավարության կամ գործիքի կիրառման եղանակները։ Տեսանյութերում ոլորտի հայտնի և հաջողակ ներկայացուցիչները կիսվում են իրենց փորձով և առաջարկում զանազան լուծումներ։

Անկախ նրանից` Դուք ակտիվ թրեյդեր եք, թե պարզապես ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում եք շուկայում կատարվող իրադարձություններով, TradingView-ն հիանալի գործիք է Ձեզ հետաքրքրող բորսաները հետազոտելու, տվյալներ մշակելու և վերլուծելու համար։ Դուք  անվճար ստանում եք վերլուծական հարյուրավոր գործիքներ հենց գլխավոր էջում, իսկ հիմնական հաշվով լրիվ սկսնակն անգամ կարող է վարժվել աղյուսակների, գնանշումների և սանդղակների տարբեր կիրառվող ռազմավարությունները օգտագործելով՝ նախքան իրական առևտրային գործարքներ իր նախընտրելի բրոքերային ծառայությանը վստահելը։

Share