Բաժին. Բիզնես

Բժշկական պարագաներ՝ արտադրված Հայաստանում

Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր նպատակներից է: Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի արտահանումը երկրից կառավորությունը մտադիր է հասցնել նվազագույնի։

2018թ․-ին կառավարությունն «Արիդես» ընկերությանը 5 տարի ժամկետով շահագործողի թույլտվություն էր տրամադրել: Այսօր «Ալիանս» տնտեսական գոտու տարածքում ընդամենը ամիսներ գործարկված արտադրամասում 10 անուն ապրանք են արտադրում։ Բոլոր ապրանքները նախագծվում են տեղում։ «Արիդես» ընկերության գլխավոր նախագծողը նշում է, որ մշտապես բարելավում են բժշկական ապրանքների որակը, հաշվի առնում հիվանդանոցների պահանջները և առավելագույնս հարմարեցնում հիվանդներին։ Հումքը ներկրվում է․ երկաթը՝ Ռուսաստանից, պլաստիկը՝ Չինաստանից։ Այս պահին ընկերությունը փորձում է նոր մատակարարներ գտնել Իրանից և վերամշակման ամբողջ գործընթացը կազմակերպել տեղում։ Ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ և՛ պլաստիկը, և՛ երկաթը արտադրեն հենց Հայաստանում։ Արտադրված մահճակալաները, սայլակները, հենակները և շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված այլ պարագաներ արդեն պահանջարկ ունեն արտերկրում և շուկայում մրցակցում են չինական ապրանքների հետ՝ և՛գնով, և՛ որակով։

Ընկերությունը նախատեսում է ընդլայնել ապրանաքատեսականին, ինչպես նաև գրավել տեղական շուկան և մեծացնել արտահանումը։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն 4,3 մլն դոլար:

 

Share