Բաժին. Բիզնես

Քվեարկե՛նք հայկական 2Hz ընկերության Krisp պրոդուկտի օգտնին ProductHunt-ում

2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ 2Hz-ի առաջին պրոդուկտը՝ Krisp-ըգտնվում է ներկա պահին ProductHunt-ի կայքում։

«Krisp-ը հենց հիմա ProductHunt-ում է։ Եկեք միասին այն դարձնենք օրվա լավագույնը! Գնանք այս լինկով, գտնենք Krisp Windows և քվեարկենք», – գրում է Դավիթը։

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։

2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ մատուցողներին թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share