Բաժին. Բիզնես

Mozilla-ն ներկայացրել է Firefox-ի նոր լոգոն

«Ավելի շատ կրակ, ավելի քիչ աղվես»։

Mozilla-ի ներկայացուցիչների խոսքերով, նոր լոգոն անհրաժեշտ է ապրանքային գիծը զարգացնելու համար։

Այն ընկերության տարբեր պրոդուկտներy կհամախմբի Firefox բրենդի շուրջ։ Բրաուզերից բացի Mozilla-ն մշակում է Send ֆայլերի փոխանցման ծառայությունը, Monitor տվյալների արտահոսքի համար նախազգուշացման ծրագիրը և Lockwise գատնաբառերի պահպանման համար ծրագիրը։

Բրաուզերի լոգոն պահպանել է աղվեսի պատկերը, սակայն այն դարձել է պակաս «ռելիեֆային»։ The Verge-ի հեղինակ Շոն Հոլլիստերը համեմատել է, թե ինչպես է փոխվել լոգոն վերջին տարիներին։

Mozilla-ն դեռևս 2018թ.-ի ամռանն է սկսել պատրաստվել: Արդեն հուլիսի վերջին ընկերությունը խնդրել է օգտատերերին ընտրել երկու ոճերից մեկը լոգոյի և պատկերանշանների համար։

 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share