Բաժին. Բիզնես

VBET-ը միացավ Արսենալին որպես պաշտոնական գործընկեր

VBET-ը դարձել է Արսենալ ֆուտբոլային ակումբի պաշտոնական խաղադրույքային և խաղային գործընկերը:

Համագործակցությունը, որը կտևի մինչև 2022թ., VBET-ի շնորհիվ Արսենալի երկրպագուներին կընձեռնի ավելի հետաքրքիր բովանդակությամբ և բացառիկ առաջարկներով նոր խաղային իրադարձություններ։

Արսենալի լեգենդ և VBET-ի ամբասադոր Ռեյ Պարլուրի գլխավորությամբ, համաշխարհային խաղադրույքային ընկերությունը կօգտագործի առաջնակարգ թիմային ակումբի ջոկատում լինելու հնարավորությունը՝ երկրպագուներին հաչելի բովանդակալից շարկեր պարգևելով։

VBET-ը կդառնա նաև The Breakdown-ի պաշտոնական ներկայացուցչական գործընկերը, որի շնորհիվ, ըստ նախկին հարձակվող Ադրիան Կլարքի, կընձեռնի հետևորդներին խաղերի ավելի բովանդակալից տակտիկական և վիճակագրական վերլուծությամբ։

Ողջ աշխարհում արտոնագրված VBET-ը շահագործվում և գործարկվում է BetConstruct-ի կողմից, որը համաշխարհային առաջատար և նորարար ընկերություն է խաղային ծրագրերի մատակարարման ոլորտում:

Արսենալի կոմերցիոն տնօրեն Պիթեր Սիլվերսթոնը ասել է. «Մենք ուրախ են ողջունել VBET-ին պաշտոնական գործընկերների մեր ընտանիք. Նորարարությունը Արսենալում մեզ առաջ մղող ամենակարևոր պայմանն է, ուստի մենք ուրախ ենք համագործակցել նման առաջատար հայացքների տեր և համաշխարհային բռենդի հետ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ աշխատանքին՝ ստեղծելու մրցակցությունից դուրս և բացառիկ առաջարկներ, որոնք կարող են վայելել մեր հետևորդները»։

VBET-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն ասել է. «VBET-ում բոլորն են ուրախ լինել Արսենալի համաշխարհային խաղադրույքային գործընկերը գալիք 3 տարիների ընթացքում։ Մշակելով մեր սեփական ծրագրերը և ամեն ինչ անելով հենց տեղում՝ մենք կարող ենք առաջարկել երկրպագուներին նորարարական, դյուրին և անվտանգ փորձառություն, որն ունի իր ուրույն դերը բռենդի առաջխաղացման հարցում։ Մենք սպասում ենք ամբողջ աշխարհում Արսենալի երկրպագուների հետ միանալու հիանալի հնարավորությանը»։

«Մենք մշտապես հիացել ենք Արսենալի ավանդույթներով, և այս համագործակցությունը մեր երկարաժամկետ ռազմավարության կարևորագույն մասն է։ VBET-ը գեյմինգի նոր սերունդը կներկայացնի անմիջապես Արսենալի երկրպագուներին՝ ստեղծելով նոր հիանալի պրոդուկտներ և հետաքրքրիր արշավներ։ Մենք ոգևորված ենք դառնալու Արսենալի երկար պատմության հաջորդ գլխի մասը»։

Share