Բաժին. Բիզնես

Տիգրան Աղաբեկյան. ՎԶԵԲ խորհրդատվական ծառայությունների մատուցման շրջանակներում աջակցել ենք ավելի քան 1,300 ձեռնարկության

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման և խորհրդատվության հաստատությունը, որը Հայաստանում իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, միտված է ՀՀ-ի մասնավոր հատվածի զարգացմանը խորհրդատվական ծառայությունների մատուցման և տեղական ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը ընդայնելու միջոցով:

«Սովորաբար ձեռնարկատերերը գալիս են, ներկայացնում են իրենց խնդիրները։ Մենք խորհուրդ ենք տալիս տեղական և միջազգային լավագույն փորձառությամբ խորհրդատուների, որպեսզի նրանք աշխատեն ընկերության հետագա զարգացում ապահովելու ուղղությամբ», – ասում է ՎԶԵԲ-ի գլխավոր կառավարիչ Տիգրան Աղաբեկյանը: «Մենք նաև որոշակի ոլորտներ ենք ընտրում Սեկտորների զարգացման գործողությունների միջոցով զարգացնելու համար: Օրինակ, անցյալ տարի ընտրել էինք Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ-ի) ոլորտը և առողջապահությունը: Դրանք առավել համապատասխան են հայկական շուկայի աճի ներուժի համար: Հատկանշական է, որ այն ընկերությունները, որոնք մեզ հետ աշխատում են, բացի աութսորսինգից ունեն իրենց նորարարական արտադրանքը: Մեր հաճախորդներից մեկն աշխատում է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում՝ արագ զարգացող ոլորտ թե՛ այստեղ և թե՛ արտասահմանում: Մեկ այլ ընտրված ոլորտ էլ գյուղատնտեսությունն է: Թեև խորհրդատվությունն անմիջականորեն չի տրամադրվում առաջնային գյուղատնտեսությանը, այն օգնում է առավել լայնամասշտաբ նախաձեռնություններին, որոնք պահանջում են միջազգային փորձագիտություն:

«Բոլորն էլ կարող են արտադրել որոշակի որակ և քանակ: Մենք աշխատում ենք, որպեսզի ապահովվի  որակի, քանակի և ժամկետների հետևողականությունը», – ասում է Աղաբեկյանը: «Մեր խորհրդատուները կարող են առաջարկել ամեն ինչ՝ որակի վերահսկումից մինչև բրենդինգի ռազմավարություն, փաթեթավորումից մինչև ֆինանսավորման աղբյուր: Մեզ հետ աշխատող ընկերությունների մեծ մասը հմուտ կառավարիչներ ունեն, ովքեր հստակ գիտեն գործընթացը և այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է   փորձագետի կարծիք: Կարևոր է, այն փաստը, որ նրանք գիտեն, որ խորհրդատվությունը հասանելի է, երբ նրանք որոշեն, որ այն անհրաժեշտ է: Եթե բիզնեսի սեփականատերը ցանկանում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել  արտաքին շուկաներում, աջակցության համար կա միջազգային փորձագետ: Եթե նախընտրում են աշխատել տեղական շուկայում՝ տեղական խորհրդատու է հասանելի: Եթե նրանք փնտրում են ֆինանսավորում, կարող են աշխատել տեղական բանկերի հետ` գործարքն ավելի լավ մշակելու համար: Մենք ունենք հասանելի ծառայությունների համապարփակ փաթեթ»:

ՎԶԵԲ-ը կազմակերպում է նաև կրթական սեմինարներ եւ դասընթացներ, ինչպես նաև աշխատում է այլ բանկերի հետ, Շվեդիայի և ԵՄ հարևանության ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք բիզնեսում» ինտեգրված ծրագրի շրջանակներում:

«Մենք աջակցել ենք ավելի քան 1300 ձեռնարկության, ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծառայությունների մատուցման սկզբից` 2003 թ.-ից ի վեր: Աջակցություն ստացած բիզնեսի միջին շրջանառությունն աճել է 50%-ով, արտադրողականությունն ու զբաղվածությունն աճել են մոտ 25%-ով և ընդհանուր ընկերություններn ստացել են ավելի քան 130 միլիոն եվրո ֆինանսավորում»:

«Ծրագրում շատ հետաքրքիր զարգացումներ կան, գոյացել է կանանց ձեռներեցների մեծ ցանց», – ասում է Աղաբեկյանը: «Մեր հաճախորդներից ոմանք հասել են մեծ հաջողությունների: LOOM Weaving-ն, օրինակ, տրիկոտաժի տեղական արտադրող, հրավիրվել է մասնակցելու մի շարք նորաձևության ցուցադրությունների, և ես գիտեմ, որ այն կաճի ու կդառնա հաջող արտահանող ընկերություն:

Ենոքավանի Apage Resort-ի և Yell Extreme Park-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը ՓՄՁ ֆինանսավորման և խորհրդատվական կենտրոնի հաճախորդներից է: Նա ասում է.

«2015 թ.-ին ՎԶԵԲ-ը մեզ օգնեց վերակազմավորել և կարգի բերել մեր հանգստավայրի ռեստորանային համալիրի ֆինանսական համակարգը: Նրանց միջոցով Vink Consulting- ի խորհրդատուի շնորհիվ կարողացանք առավել մանրամասն վերահսկել մեր ֆինանսական հոսքերը համակարգչային ծրագրի օպտիմալացման արդյունքում: Քանի որ մենք դրական փորձ ունեցանք, կրկին դիմել ենք ՎԶԵԲ-ին, որ կարողանանք վերապատրաստել և կառավարել մեր ՄՌ բաժինը»:

Ներկայումս այս արագ աճող բիզնեսը  թվում էր անարդյունավետ նախաձեռնություն է, երբ Չիբուխչյանը և նրա ընտանիքը սկսում էին. քնկոտ և անհայտ Ենոքավանը դուրս էր զբոսաշրջիկների և տեղացիների քարտեզից: Այժմ նորակառույց ճանապարհները հազիվ են դիմանում ամառային երթևեկությանը: Բոլորն էլ ուզում են ձիերով շրջագայության գնալ կամ «զիփլայնել» Հայաստանի հայտնի տեսարժան լեռների միջև: Չիբուխչյանն իր բիզնեսը կոչում է սոցիալական ձեռներեցություն և լիահույս է, որ ծրագրի օգնությամբ կկարողանա գտնել աշխատողներ, ովքեր կկարողանան հարմարվել արագ տեմպին ու պլանավորված ընդլայնմանը:

Անկախ նրանից, ունեք արդյոք տեղական հագուստ արտադրող ընկերություն, թե հանգստավայր ու էքսթրիմի զբոսայգի, եթե ձեռնարկը բավարարում է որոշակի պահանջների, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՓՄՁ ֆինանսավորման և խորհրդատվության հաստատությունը ներկայումս բաց է Ձեր բոլոր խորհրդատվական և ֆինանսական կարիքների համար։ Դարձե՛ք Հայաստանում բիզնեսի զարգացման հաջողված նախաձեռնության մասին պատմության հաջորդ հերոսը:

Share