Բաժին. Բիզնես

Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը

2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 2 հազար 974 ՍՊԸ,  որը 2018 թվականի հունվար մայիսի համեմատ ավելի է 941-ով:

Share