Բաժին. Բիզնես

CNBC-ն տեղեկացել է Tesla-ի՝ սեփական մարտկոցները ստեղծելու մտադրության մասին

Tesla-ի աշխատակիցները Կալիֆորնիայում մարտկոցների մշակման գաղտնի հետազոտություններ են անցկացնում։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում կատարելով ընկերության հինգ նախկին և ներկա աշխատակիցներին։

Հետազոտական խումը այժմ զբաղված է լիթիում-իոնային մարտկոցների և սարքավորումների ստեղծմամբ և մշակմամբ, որը թույլ կտա ավելի մեծ մասշտաբներով նմանատիպ մարտկոցներ արտադրել։ Անցյալ ամիս Tesla-ն հայտարարել է մարտկոցների մշակմամբ զբաղվող ինժեներների թափուր հաստիքների մասին, նշում է հեռուստատեսությունը։

Համաձայն IHS Markit-ի հետազոտությունների, մարտկոցը էլեկտրական մեքենայի ամենաթանկարժեք դետալն է։ Մարտկոցների սեփական արտադրությունը թույլ կտա Tesla-ին նվազեցնել մեքենաների գինը։ Բաժնետերերի ամենամյա ժողովին ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ասել է, որ նախկինում Tesla-ին չէին բավականացնում մարտկոցները, և այդ փաստը սահմանակում էր էլեկտրական մեքենաների արտադրությունն ու վաճառքները։

Ներկայումս Tesla-ի ավտոմեքենաների մարտկոցները արտադրվում են Նեվադայում գտնվող Gigafactory արտադրամասում, որը, Panasonic-ի հետ միասին, պատկանում է ընկերությանը։ Վերջիններս համագործակցության համաձայնագիր են ստորագրել 2014թ.-ին։

Այս տարվա հունվարին Panasonic-ը ավտոմեքենանաերի մարտկոցների համատեղ արտադրության վերաբերյալ պայմանագիր ստորագրեց Toyota-ի հետ։ Ապրիլին ընկերությունը հայտնեց, որ սառեցնում է Gigafactory-ում արված ներդրումները։ Մասկը մեղադրեց  Panasonic-ին Model 3-ի արտադրության դանդաղեցման համար, քանի որ ձեռնարկությունը ամբողջ հզորությամբ չէր աշխատում։

Share