Բաժին. Բիզնես

Ջոնի Իվը հեռանում է Apple-ից

iMac-ի, iPod-ի, iPhone-ի և անգամ Apple Store-ի դիզայնների հեղինակը լքում է Apple-ը։ Հինգշաբթի Financial Times-ի հետ հարցազրույցում Ջոնի Իվը հայտարարել է, որ հեռանում է ընկերությունից ավելի քան երկու տասնամյակ անց, որպեսզի սկիզբ դնի իր LoveFrom կրեատիվ գործակալությանը, որը Apple-ին կհամարի իր առաջին հաճախորդը։ Նա կտեղափոխի ավելի ուշ այս տարի, իսկ LoveFrom-ը պաշտոնապես կգործարկվի 2020թ.-ին։

Իվն Apple-ում անփոխարինելի առաջնորդ և ընկերության գեղագիտական տեսլականի գլխավոր ուղեցույցն է։ Նրա դերը էլ ավելի մեծ նշանակություն ստացավ, երբ 2011թ.-ին մաշկի քաղցկեղից մահացավ Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը։ Apple-ը միանգամից գլխավոր դիզայներ չի ընտրի։ Փոխարենը, Financial Times տվյալներով, Ալան Դեյը, ով ղեկավարում է Apple-ի օգտատերերի ինտերֆեյսի թիմը, և Էվանս Հանքին՝ արդյունաբերական դիզայնի ղեկավարը, անմիջապես կներկայանան Apple-ի գործադիր տնօրեն Ջեֆ Ուիլիամսին։

«Եկել է այն բնական և տրամաբանական պահը, երբ պետք է գնալ փոփոխությունների» ,— կարծես թե շվոփված ասել է Իվը հարցազրույցի ընթացքում։ Apple-ի բիզնեսը ներկայումս շատ փոփոխություններ է կրում. iPhone-ի վաճառքների անկում, գնալով ավելի լարված առևտրային պատերազմ Թրամփի վարչակազմի և Չինաստանի միջև, ապրիլին մանրածախ վաճառքների գծով տնօրեն Անգելա Ահրենդթսի հեռացումը։ Ընկերությունը նաև գտնվում է սարքավորումներից ծրագրային ապահեվման ծառայությունների անցման սահմանագծին։

Հայտնի չէ, թե LoveFrom-ը մասնավորապես ինչի վրա է աշխատելու, և Իվը նույնպես հստակ չի կողմնորոշվել ընկերության բնույէի հարցում, սակայն նա նշել է, որ նա կշարունակի աշխատել տեխնոլոգիայի և առողջապահության ոլորտում։ Apple-ի դիզայնով զբաղվող մեկ այլ աշխատակից՝ Մարկ Նյուսոնը, նույնպես լքում է ընկերությունը՝ միանալու նոր ձեռնարկությանը։ Սա առաջին անգամը չէ, որ այս զույգը միասին աշխատում է Apple-ից դուրս նախագծերի վրա։ 2013թ.-ին նրանք նախագծել էին Leica ֆիրմային տեսախցիկը, որը վաճառվել էր աճուրդում՝ օժանդակելու Global Fund-ին ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարում։

Տարիներ շարունակ Իվը հայտնվել է տեսանյութերում, որտեղ վավերագրվել և ցուցադրվել են Apple-ի վերջին պրոդուկտների դիզայնները։ Վերջին ժամանակներս նա ավելի հազվադեպ էր հայտվում, սակայն, միևնույնն է, շատ տեսահոլովակների տրամադրել է իր մասնակցությամբ ձայնագրություններ։ Բացի դիզայներական ամսագրի և պանելային պարբերական հարցազրույցներից, Իվը հիմնականում գաղտնի է պահել անձնական կյանքի մասին տվյալները, չնայած այն բոլոր բարձր կարգի սարքավորումների, որոնք նա ստեղծել է։

Share