Բաժին. Բիզնես

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են Միկրո և ՓՄՁ ֆինանսավորման վարկային պայմանագիր

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր: Գումարն ուղղվելու է Հայաստանում Միկրո և ՓՄՁ վարկավորմանը:

«Պայմանագրի կնքմամբ մենք ազդարարում ենք ԵԶԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկը: 

Այս ծրագիրը կընդլայնի մեր ֆինանսավորումը տնտեսության իրական հատվածում, աջակցելով Միկրո ու փոքր և միջին բիզնեսների զարգացմանը:

Միկրո և ՓՄՁ-ներն օժտված են տնտեսական աճը խթանելու զարմանալի ունակությամբ:  Նրանք ստեղծում են աշխատանքի նոր հնարավորություններ, խթանում են նորարությունները և ընդլայնում են հարկային բազան: Նրանք չափազանց կարևոր դեր ունեն երկրի արագ արդյունաբերականացման և զարգացման գործում», – ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ.՝ մասնակից պետությունների տնտեսական աճին, առևտրային, տնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու և ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու նպատակով: Բանկի լիիրավ անդամներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը մատուցում է բանկային համապարփակ ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Միկրո և ՓՄՁ ֆինանսավորումը բանկի ռազմավարական առաջնային ուղղություններից է:

 

Share