Բաժին. Բիզնես

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ: Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, որպես անկախ տնօրեն, ընդգրկվեց 10 տարի առաջ՝ 2009թ. հունիսի 27-ին։

«Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», – ասել է ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը։

Share