Բաժին. Բիզնես

Այսուհետ Եվրամիությունում նոր էլեկտրական մեքենաներին կեղծ ազդանշան կավելացնեն

Եվրամիությունում վաճառվող բոլոր էկեկտրական մեքենաների նոր մոդելները այսուհետ պետք է արհեստական ձայն արձակեն որոշակի պայմաններում, հայտնում է BBC News-ը։ Փոխադրամիջոցների ակուստիկ ահազանգման համակարգերը (Acoustic Vehicle Alert Systems,AVAS) պետք է տեղադրվեն հիբրիդային և էլեկտրական մեքենաների նոր մոդելներում` սկսված այսօրվանից, իսկ 2021թ.-ի հուլիսից՝ բոլոր առկա մոդելները: Ակուստիկ ահազանգման համակարգերով զինված փոխադրամիջոցները պետք է ձայն արձակեն 12 մղոն/ժամ արագությամբ երթևեկելիս կամ շրջադարձ կատարելիս։

Ներքին այրման շարժիչի բացակայության պատճառով էլեկտրական մեքենաները կարող են շատ ավելի անձայն լինել, քան գազով աշխատող իրենց փոխարինողները։ Այնուամենայնիվ, ձայնի բացակայությունը կարող է իրենց վտանգ ներկայացնել ճանապարհն օգտագործող այլ մարդկանց համար, մասնավորապես կույր կամ վատ տեսողություն ունեցող մարդկանց համար։ Բրիտանական խորհրդարանին 2017թ.-ի նոյեմբերին գրավոր առաջարկի մեջ Guide Dogs բարեգործական կազմակերպությունը ներկայացրեց հետազոտություն, որում նշված է, որ էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցների՝ ճանապարհային պատահարի ենթարկվելը 40%-ով ավելի շատ է, որ հաճախ ուղեկցվում է հետիոտների վնասվածքներով:

Տարբեր արտադրողներ հնարավորություն կունենան որոշել, թե ինչպիսի ձայն կարձակի իրենց ակուստիկ ահազանգման համակարգը, սակայն ըստ Եվրամիության օրենսդրության՝ ձայնը պետք է նման լինի (և ոչ ավելի բարձր քան) ավանդական այրման շարժիչի ձայնը։ Այն նաև պետք է հետիոտնին իմաց տա, թե ինչ է մեքենան անում՝ օրինակ, համապատասխանեցնելով փոխադրամիջոցի արագությանը։ Jaguar-ը արդեն որոշել է, թե իր I-Pace-ը ինչպես «կհնչի», իսկ Nissan-ը 2017թ.ին հայտարարել է, որ այն «հնչում» է այնպես, ինչպես վարելու ընթացքում։ 

Եվրամիությունը միակ կարգավորող մարմինը չէ, որ ներկայացրել է կեղծ ձայնի օրենքը էլեկտրական մեքենաների համար։ ԱՄՆ-ում Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչությունը(National Highway Traffic Safety Administration) պահանջում է, որ մինչև 2020թ.-ի սեպտեմբերը բոլոր հիբրիդային և էլեկտրական մեքենաները արհեստական ձայներ հնչեցնեն, չնայած նրանք ստիպված կլինեն ձայներ արձակել 18.6 մղոն/ժամ արագությունը գերազանցելիս։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share