Բաժին. Բիզնես

Beeline. զեղչ՝ 033 կոդով գեղեցիկ հեռախոսահամարների համար

Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։

Հազար նոր գեղեցիկ հեռախոսահամար տեղադրված է bid.beeline.am կայքում, և հաճախորդները հնարավորություն ունեն դրանք զեղչով ձեռք բերելու՝ բաժանորդագրվելով «Սմարթ» փաթեթներից մեկին։ Օրինակ՝ 200 000 դրամ արժողությամբ «գեղեցիկ» հեռախոսահամարը  կարելի է ձեռք բերել 110 000 դրամով՝ բաժանորդագրվելով «Սմարթ 5500» փաթեթին 24 ամսով:

«Հայաստանում շուրջ մեկ միլիոն բաժանորդ նախընտրում է Beeline-ը, և մենք ուրախ ենք մեր հաճախորդներին առաջարկել ևս մեկ շահավետ հնարավորություն՝ գնելու Beeline-ի 033 կոդով նոր «գեղեցիկ» համարները: Վստահ եմ, որ այդ հնարավորությունը՝ սիրված «Սմարթ» փաթեթներին բաժանորդագրության հետ միասին մեր ծառայություններից օգտվելը կդարձնի էլ ավելի հաճելի ու հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ bid.beeline.am և www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 043 033 033 համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 

Share