Բաժին. Բիզնես

Սանիթեքը Քաղաքապետարանից պահանջում է 25 մլն դրամ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանին Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմում է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը, որով պահանջում է գումար բռնագանձել քաղաքապետարանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Datalex» դատական տեղեկատվական համակարգը, հայցադիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Պահանջվող գումարը կազմում է մոտ 25 միլիոն դրամ:

Share