Բաժին. Բիզնես

Beeline. էլ ավելի շատ ինտերնետ` յուրաքանչյուր ամիս

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի ծավալների մեծացման մասին՝ Giga ծառայությունների և Infinity սակագնային փաթեթների շրջանակում:

Այժմ «Giga 3», «Giga 6» և «Giga 12» ծառայությունների օգտատերերը նոր միացումների և վերամիացումների դեպքում նախկին սակագների դիմաց կստանան ոչ թե 3 ԳԲ, 6 ԳԲ և 12 ԳԲ, այլ համապատասխանաբար 5 ԳԲ, 10 ԳԲ և 15 ԳԲ շարժական ինտերնետ: Ըստ այդմ, ծառայությունները վերանվանվում են՝ «Giga 5», «Giga 10» և «Giga 15»: Բացի այդ հասանելի է դարձել «Giga 1» ծառայությունը, որի ամսավճարը կազմում է 1000 դրամ:

Տվյալ փաթեթներն արդեն հասանելի են հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Beeline-ը նաև բարելավել է շարժական ինտերնետի Infinity փաթեթների շարքի պայմանները: Այժմ «Infinity 512» փաթեթի բաժանորդներն յուրաքանչյուր ամիս ստանալու են 10 ԳԲ ինտերնետ՝ նախկին 3 ԳԲ փոխարեն, իսկ «Infinity 1024»-ի բաժանորդները՝ 15 ԳԲ, նախկինում 5 ԳԲ փոխարեն:

«Շարժական ինտերնետն այսօր ոչ միայն կապի միջոց է, այլև որակյալ մեդիա բովանդակություն՝ տեսահոլովակներ, ֆիլմեր բարձր որակով, երաժշտություն բարձր բիթրեյթով և այլն: Որակի բարձրացումը պահանջում է ինտերնետի մեծ ծավալներ, և մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան օգտվել այդ որակյալ բովանդակությունից, ընդ որում նույն գնով: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկները կօգնեն նրանց այդ հարցում, և մեր հաճախորդները կշարունակեն օգտվել մեր նորացված և բարելավված ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

Share