Բաժին. Բիզնես

Հայաստանից Ռուսաստան չվերթների քանակը հուլիսի 8-ից կավելանա

Հուլիսի 8-ից ավելանում է Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը, հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:

«Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով:

Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

«Սրանք են այս պահի դրությամբ եղած տվյալները, որոնք ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Share