Բաժին. Բիզնես

Բրենդային պատերազմներ. Mercedes-Benz GLS, թե՞ BMW X7

Հավերժական մրցակցության մեջ գտնվող երկու լյուքս դասի ավտոարտադրողներ Mercedes-Benz-ը և BMW-ն գրավել են ոչ միայն գերմանական, այլև ողջ համաշխարհային ավտոշուկան։ Երկու ավտոարտադրողներն էլ իրենց անցած ուրույն ճանապարհն ունեն և, անշուշտ, իրենց ուրույն մոտեցումը։ BMW- ն հասարակությանն է ներկայացել որպես «Ամենագնաց մեքենա», մինչդեռ Mercedes-ը վաղուց արդեն ասոցացվում է հարմարավետության հետ։

Եվ այդուհանդերձ, երկու բռենդներն էլ իրենց դիրքերն ամրապնդելու համար փորձում են առաջ անցնել մեկը մյուսից։ Օրինակ, BMW-ն էլեկտրոնային ռեժիմ է ընդունել ավելի հարմարավետ դառնալու համար, իսկ Mercedes-Benz-ն որդեգրել է ավելի ակտիվ կատարողական:Մրցակցում են ոչ միայն բռենդներն, այլև նրանց՝ մեկը մյուսի հետևից թողարկվող մոդելները։ Երկու ավտոարտադրողների երկրպագուների բանակն այնքան մեծ է և հավատարիմ իր սիրելի բռենդին, որ երբեք դիրքերը չեն զիջում մեկը մյուսին։

Մեր ընթերցողների կարծիքը համաշխարհային այս գիգանտների վերաբերյալ պարզելու համար այս անգամ B24-ն անդրադարձել է գերմանական արտադրության պրեմիում դասի արտաճանապարհային երկու մոդելներին՝ Mercedes-Benz GLS-ին և BMW X7-ին։ Հարցմանը մասնակցած շուրջ 1300 ֆեյսբուքյան օգտատերի 58%-ն իր նախապատվությունը տվել է Mercedes-Benz GLS-ին, իսկ 42%-ը՝ BMW X7-ին։

Share