Բաժին. Բիզնես

Տարածաշրջանում չժանգոտվող պողպատից սանտեխնիկա արտադրող միակ ընկերությունը հայկական է. տեսանյութ

Չժանգոտվող պողպատից սանտեխնիկա արտադրող միակ ընկերությունը տարածաշրջանում հայրենական «Մոեֆֆ»-ն է։ 2018թ․-ին ընկերությունը 1,5 միլիոն դոլար է ներդրելը սերիական արտադրության համար։ 3-5 տարում նախատեսել են ներդրման ծավալը քսանապատկել։ Ընկերության ղեկավարներն ասում են, որ իրենց պոտենցիալի 15-20%-ն են դեռ իրացնում, բայց որակն առաջնայինն է, այն երբեք չպետք է տուժի։

Գործարանն այս պահին ունի 90 ափուր աշխատատեղ, որոնք ապրիլից ի վեր լրացնել չի հաջողվում․ կադրերի պակաս կա։ Ընկերության փոխտնօրեն Արթուր Հարությունյանը նկատում է՝ ժողովուրդն ուզում է աշխատել, բայց սովորեցնող է պետք։ Կադրային քաղաքականությանը մեծ կարևորություն են տալիս, աշխատակիցներից հարյուրտոկոսանոց որակ են ակնկալում, չէ՞ որ չժանգոտվող պողպատից պատրաստված սանտեխնիկա տարածաշրջանում միայն Հայաստանն է արտադրում, տեղական ու արտասահմանցի սպառողին պատշաճ ներկայանալ է պետք։ «Մոեֆֆ»-ի արտադրանքը հասանելի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և ԵԱՏՄ այլ երկրներում։ Ընկերության տնօրեն Մերի Իսախանյանը նկատում է՝ Մինսկի կայարաններում ու ավտոկայաններում տեղադրված են հայկական արտադրության սանտեխնիկա։

Եվ ուրեմն, տեղական արտադրողին քաջալերել ու աջակցել է պետք։ Կառավարությունն ընկերությանը հարկային արտոնություն է տրամադրել։ Նախատեսվում է կատարել 14 մլրդ դրամի ներդրում։

Share