Բաժին. Բիզնես

ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ. Եթե ունեք մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարներ, դիմեք մրցույթին ու վերածեք այն հաջողակ բիզնեսների

«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկած «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»

ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ մրցույթին դիմելու ժամկետը երկարաձգվել է:

Հայտները կարող եք լրացնել մինչև հուլիսի 29-ը:

ClimateLaunchpad-ը գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները՝ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածելով հաջողակ բիզնեսների։ 

Մասնակիցներին առաջարկում ենք երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար, 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց, հնարավորություն ներկայացնելու գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:

Ներկայացվող բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին.

•    Էներգաարդյունավետություն

•    Վերականգնվող էներգիա

•    Սնունդ եւ գյուղատնտեսություն

•    Ջրային ռեսուրսներ

•    Արդյունաբերական տեխնոլոգիաներ

•    Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ:

Դիմեք մրցույթին, եթե նույնիսկ ունեք սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափար: 

Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում,  մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ ներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:

Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 և €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:

Նախքան դիմում հայտաձևերի վերջնական հանձնումը, խնդրում ենք համոզվել, որ

•    Դեռ չեք սկսել ձեր բիզնեսը կամ սկսել եք ոչ շուտ քան մեկ տարի առաջ,

•    Չունեք էական եկամուտ,

•    Չեք ունեցել 200,000 եվրոյից ավել ֆինանսական ներդրում,

•    Դուք դեռ չեք կազմակերպել ձեր ապրանքի, արտադրական լուծումի կամ նախատիպի վաճառք:

Ձեր դիմում-հայտաձևերը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ http://climatelaunchpad.org/application-form/:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել info@globalam.org էլ. հասցեին:

Share