Բաժին. Բիզնես

Քայլի Ջենների Instagram-յան հաշիվն ամենաթանկն է. նրա հրապարակումը արժե 1 մլն դոլար

Բրիտանական Hopper ընկերությունը, որը մշակում է Instagram հաշիվների առաջխաղացման գործիքներ, հրապարակել է սոցցանցի՝ գովազդային հրապարկումների համար ամենաբարձր վարձատրվող օգտատերերի ցուցակը։ Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Քայլի Ջենները. նրա էջում մեկ հրապարակումն արժե 1,26 միլիոն դոլար:

Թոփ 10-յակում նաև ընդգրկվել են.

Արիանա Գրանդե — 158,4 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 996 հազար դոլար

Կրիստիանու Ռոնալդու — 172,8 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 975 հազար դոլար

Քիմ Քարդաշյան — 142,6 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 910 հազար դոլար

Սելենա Գոմես — 152,7 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 886 հազար դոլար

Դուեյն Ջոնսոն — 147,8 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 882 հազար դոլար

Բիոնսե — 128,8 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 785 հազար դոլար

Թեյլոր Սվիֆթ — 118,9 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 748 հազար դոլար

Նեյմար — 121,4 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 722 հազար դոլար

Ջասթին Բիբեր — 114,4 մլն հետևորդ, մեկ հրապարակումը՝ 722 հազար դոլար

Վարկանշային ցուցակի բոլոր հաշիվները Hopper-ը բաժանել տարբեր կատեգորիաների. «Հայտնիներ», «Կենսակերպ», «Սպորտ», «Ֆիթնես», «Գեղեցկություն», «Նորաձևություն», «Սնունդ և ճանապարհորդություն»։ Ընկերությունը հաշվի է առել նաև հետևորդների թիվը, ներգրավվածության մակարդակը, հետևորդների բնութագիրը և առօրյա կյանքում անձի ազդեցությունը:

Share