Categories: Բիզնես

Սուրեն Խաչատրյան. «Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»

Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր:

«Իմ ընտանիքում բոլորը մաթեմատիկոսներ ու ինժեներներ են, որոնք ծանոթներ ունեին Սիլիկոնի հովտում, տեղի հայ համայնքում: Ցավոք, իմ տարիքի ոչ ոք չկար, առաջին 6-7 ամսվա ընթացքում առհասարակ հնարավորություն չեմ ունեցել` շփվելու իմ տարիքի երիտասարդ հայերի հետ: Հայաստանցի հայի համար ինտեգրվելը շատ դժվար էր, սփյուռքահայությունը սովոր չէր տեսնել ԱՄՆ տեղափոխվող հայաստանցիների, ես ինձ օտար էր զգում: Անգամ հայկական եկեղեցի այցելելը չէր օգնում: Երբ խոսում էի մաքուր հայերեն, մարդիկ զարմանում էին, որովհետև սովոր չէին լսել հայերեն, միմյանց հետ խոսում էին անգլերեն, իսկ հայերեն` միայն նեղ ընտանեկան միջավայրում, ծնողների հետ»:

Միգուցե, մտածում էր Սուրենը, Լոս Անջելեսում ավելի հեշտ կլինի ինտեգրվել հայ համայնքին, բայց երբ վերջապես տեղափոխվեց, ԱՄՆ-ում ապրել էր արդեն 8 տարի ու գիտեր, որ սփյուռքն իր տեղը չէ: Ըստ Սուրենի` միգուցե հենց դա է պատճառը, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան:

«Եթե հենց սկզբից Լոս Անջելես գնացած լինեի, միգուցե այնտեղ էլ մնայի: Ինչ խոսք, ես երախտապարտ եմ, որ նախ բնակություն հաստատեցինք Սան Խոսեում, որովհետև հենց այդտեղ ես առաջին անգամ զգացի, որ իմ տեղն ԱՄՆ-ն չէ»:

Ավարտելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանը և Փեփըրդին համալսարանի մագիստրատուրայի գործարար կառավարման բաժինը` Սուրենը 2 տարի աշխատեց որպես բյուջեի վերլուծաբան: ԱՄՆ-ում 10 տարի բնակվելուց հետո` 2009 թվականին, նա կարճ ժամանակով վերադարձավ Հայաստան և այստեղ բիզնես-վերլուծաբանի աշխատանք գտավ, որը նրա համար ճանապարհ հարթեց դեպի ավելի բարդ ու հետաքրքիր աշխատանք Ուկրաինայում, որտեղ էլ նա 18 ամիս աշխատեց Դոյչե Բանկի զարգացման կենտրոնում: Դա օգնեց նրան ստանալ իր երազանքի աշխատանքը Նյու Յորքում:

«Նյու Յորք տեղափոխվելիս ես տարիքով ավելի մեծ էի ու կարիքը չէի զգում` մշտապես ակտիվորեն ներգրավված լինելու հայկական սփյուռքում, ինչպես 17 տարեկանում, երբ դեռ նոր էինք տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ավելի հասուն մարդ էի, գիտեի, թե ինչ է ինձ հարկավոր: Նյու Յորքն ունի շատ ուժեղ հայ համայնք, բայց մարդիկ իրար հետ շատ չեն շփվում, որովհետև քաղաքը մեծ է, մարդիկ իրարից հեռու են ապրում: Մանհեթընում կա մեծ հայկական եկեղեցի, բայց ոչ բոլորն են գալիս կիրակնօրյա պատարագին: Նյու Յորքում ես աշխատում էի որպես ՏՏ բիզնես-վերլուծաբան և նախագծերի ղեկավար, մինչև առաջարկ ստացա Ամերիաբանկից»:

Ըստ Սուրենի, կյանքը Նյու Յորքում շատ դժվար է: Դինամիկ անցուդարձն ու աշխատանքը խլում են ողջ ժամանակը, իսկ այն, որ հայկական սփյուռքը ցրված է քաղաքով մեկ, նաև դժվարացնում է կողակից գտնելը: Բացի դրանից, 2008 թվականին Սուրենի ծնողները վերադարձել էին Հայաստան, և նա շատ էր կարոտում նրանց, ուստի որոշեց ինքն էլ վերադառնալ Հայաստան և ամեն ինչ սկսել նորից:

«Ծնողներս սկսեցին համոզել ինձ, որ վերադառնամ, ասում էին, որ եթե աշխատանք գտնեմ, ամեն ինչ լավ կլինի, ուստի Նյու Յորքում երեք ու կես տարի աշխատելուց հետո ես դիմեցի Ամերիաբանկ և ստացա աշխատանքի առաջարկ: Անկեղծ ասած, շատ էի կասկածում, որովհետև գոհ էի իմ այն ժամանակվա աշխատանքից, իսկ տեղափոխությունը նշանակում էր, որ պիտի հրաժարվեի մեծ հնարավորություններից, բայց ես Ամերիաբանկի մասին շատ լավ բաներ էի լսել և ի վերջո որոշեցի ռիսկի դիմել: Շատ երախտապարտ եմ, որ որոշումս իրեն արդարացրեց»:

Ներկայումս Սուրենն աշխատում է Ամերիաբանկում որպես նախագծերի ավագ ղեկավար: Նրան են վստահվում ամբողջ կազմակերպության մակարդակով իրականացվող նախագծերը: Օրական Սուրենն ունենում է 2-5 գործնական հանդիպում, անընդհատ վերանայում և կատարելագործում է նախագծերն ըստ ներկայացվող պահանջների: Սուրենը շատ գոհ է իր նոր աշխատանքից, կազմակերպության միջավայրից և ասում, որ աշխատանքն Ամերիաբանկում իրեն ստիպում է միշտ, ամեն օր ձգտել դեպի կատարելությունը: Ըստ նրա` աշխատակիցների մասնագիտական աճն ու զարգացումն Ամերիաբանկում առաջին տեղում են, իսկ ամենաշատը նրան դուր է գալիս այն, որ Ամերիաբանկում ղեկավարությունը միշտ աջակցում է աշխատակիցներին, իսկ ինքն աշխատանքն ամեն օր հնարավորություն է տալիս` նոր մարտահրավերներ հաղթահարելու:

«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք: Ամեն օր նոր գաղափարներ, նոր մարտահրավերներ: Ամերիաբանկում ես իրականացնում եմ CRM-նախագծեր ամբողջ բանկի մակարդակով: ԱՄՆ-ում նման նախագծերը սովորաբար իրականացնում են խոշոր խորհրդատու ընկերություններ, իսկ այստեղ ես հնարավորություն ունեմ` ինքս ղեկավարելու դրանք իմ անգնահատելի գործընկերների աջակցությամբ»:

Սուրենի աշխատանքը Հայաստանում շրջադարձային եղավ նրա կյանքի համար:

«Ամերիաբանկում աշխատելու առաջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ աշխատատեղը գտնվում էր մարքեթինգի և PR-ի թիմերի հարևանությամբ: Ավելի կոնկրետ` ես նստում էի իմ ապագա կողակցի կողքին: Իմ` Հայաստանում մնալու որոշման մեջ հսկայական դեր խաղաց ամուսնությունս»:

Սուրենի համար Հայաստանում աշխատելու ամենամեծ մարտահրավերներից մեկն այն էր, որ հնարավոր չէր առավոտյան ժամն 9:00-ին հանդիպում նշանակել: Այժմ` 3 տարի անց, նա արդեն սովոր է դրան և բացահայտել է հայրենիքում ապրելու բազում առավելությունները` կարող է աշխատանքի գնալ ոտքով, ընկերների հետ հանդիպել ցանկացած ժամանակ` թեկուզ ընդամենը 20 րոպե առաջ նրանց տեղեկացնելով, վստահ լինել, որ կարող է պահպանել հայկական ինքնությունը: Ամեն օր Սուրենի համար նոր բացվող էջ է` լի նոր բացահայտումներով ու մարտահրավերներով:

«Ապագայի համար միայն մեկ ցանկություն ունեմ: Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»:

Share

Էկոնոմիկայի նախարարություն. Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Հրազդան մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը…

4 hours ago

ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ

Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների…

4 hours ago

Լույս հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ճգնաժամերի համեմատական վերլուծությունը

Լույս հիմնադրամի ներկայացրած վերլուծության նպատակն է համեմատել Հայաստանի անկախության պատմության օրոք տեղի ունեցած ճգնաժամերը՝ 1991-1993թթ. անցումային ճգնաժամը, 2009թ. համաշխարհային ֆինանսական…

4 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 10/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

4 hours ago

ԱԱԾ. բացահայտվել է Սևանա լճից 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի…

5 hours ago

Ռեկորդի, բիզնեսը փրկելու և շուկայում տարբերվելու համեղ տարբերակ են գտել Եղեգնաձորում

Այն, որ համավարակը հուժկու հարված հասցրեց տուրիզմին և սպասարկման ոլորտին առհասարակ, նորություն չէ։ Ոլորտում գործող ձեռնարկությունների մի մասը փորձեց որոշակիորեն…

7 hours ago

2020թ. հունվար-հունիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 14.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 15,146.6 հազար լիտր կոնյակ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության…

8 hours ago

Փաստաբանական խումբ. Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը, Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել

Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից…

8 hours ago

Հայաստանի բանկերի միություն. համակարգի գործունեության առաջին կիսամյակի  արդյունքները

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները։…

9 hours ago