Բաժին. Բիզնես

Գյումրիում հագուստի արտադրության ոլորտում կիրականացվի 5 մլրդ դրամի ներդրումային նոր ծրագիր

Կառավարությունը բավարարեց «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը և տրամադրեց ԱԱՀ հետաձգման արտոնություն՝ իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնման շրջանակում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը 2011 թվականից գործունեություն է իրականացնում հագուստի արտադրության բնագավառում Գյումրի քաղաքում և, մտադիր է կատարել ընդհանուր առմամբ 5 մլրդ դրամի չափով ներդրում:

«Ներկայում արդեն կատարվել է շուրջ 1,4 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1,78 մլրդ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ»,- ասաց նախարարը։

Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80 հազար դրամ միջին աշխատավարձով:

Share