Բաժին. Բիզնես

Alphabet-ը 117 մլրդ դոլար կանխիկ գումար է կուտակել և խնայողություններով գերազանցել Apple-ին

2019թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Alphabet-ը դարձել է կանխիկ պահուստներով աշխարհի ամենահարուստ ընկերությունը։ Խնայողությունները կազմում են 117 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Apple-ն է՝ 102 մլրդ դոլարով։

2017թ.-ին Apple-ի կանխիկ պահուստները հասել էին 163 մլրդ դոլարի։ Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը փորձում է նվազեցնել այդ մեծությունը, գրում է The Financial Times-ը։ Apple-ը, օրինակ, օգտվում էր ԱՄՆ-ի հարկային բարեփոխումներից, որպեսզի վերադարձնի իր արտասահմանյան պահուստները և վճարի ներդրողներին։

Պահուստների աճը կարող է մեծացնել ճնշումը բաժնետերերի կողմից, որոնք կարող են պահանջել Alphabet-ից ավելի շատ միջոցներ ծախսել շահաբաժինների վճարման և բաժնետոմսերի հետգնման վրա, նախազգուշացնում է The Financial Times-ը։ Ինչպես նաև ընկերության հանդեպ հետաքրքրություն կարող են ցուցաբերել կարգավորող մարմինները, որոնց հետաքրքրում է Google-ի գերիշխող դիրքը շուկայում։

2017թ.-ից սկսած՝ Google-ը և նրա մայր ընկերությունն, ընդհանուր առմամբ, մոտ 9,05 մլրդ դոլարի տուգանքներ կրեցին ԵՄ հակամենաշնորհային կարգավորող մարմինների կողմից: 2019թ.-ի հուլիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց առաջատար տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ անցկացվող ստուգումների մասին: Գործակալությունը հատուկ ընկերություններ չի մատնանշում, սակայն այդ լուրերից անմիջապես հետո Alphabet-ի և մյուս ընկերությունների բաժնետոմսերը նվազել են ավելի քան 1%-ով, նշել է CNBC-ն:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share