Բաժին. Բիզնես

Մինչև 2022թ. կստեղծվեն շուրջ 800 աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հարկային արտոնություն ստանալու համար դիմած ՏՏ ոլորտի ընկերությունների վերաբերյալ։ Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել է շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն։

«Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Share