Բաժին. Բիզնես

Apple-ն արգելել է օգտատերերին Apple Card-ով կրիպտոարժույթ գնել կամ խաղադրույքներ կատարել

Apple-ը՝ Goldman Sachs-ի և Mastercard-ի հետ համատեղ, օգոստոսին բանկային քարտ կթողարկի։

Apple Card-ից օգտվողները չեն կարողանա կրիպտոարժույթ, խաղատների խաղաքարեր և վիճակախաղի տոմսեր գնել, ինչպես նաև խաղադրույքներ կատարել տոտալիզատորների վրա, ասվում է օգտագործման համաձայնագրում։

Apple-ը Apple Card-ի մասին խոսել է դեռևս 2019թ.-ի մարտին։ Օգտագործողները հնարավորություն կունենան միացնել վիրտուալ քարտը Apple Wallet հավելվածում և դրանով վճարումներ կատարել ցանկացած տեղ, որտեղ ընդունվում են Apple Pay-ով վճարումները։ Ընկերությունը կթողարկի նաև քարտի ֆիզիկական տարբերակը. նրա վրա կլինի միայն օգտագործողի անունը։

2019թ.-ի հուլիսի վերջին ընկերության ղեկավար Թիմ Քուկը հաստատեց, որ Apple Card-ը կհայտնվի 2019թ.-ի օգոստոսին։ Սկզբնական շրջանում քարտը հասանելի կլինի դեռևս միայն ամերիկացի հաճախորդներին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share