Բաժին. Բիզնես

Xiaomi-ն նախագծում է 108 Մպ-անոց տեսախցիկով սմարթֆոն

Պեկինում տեղի ունեցած Xiaomi Future Image Technology Communication կոնֆերանսի ժամանակ չինական ընկերությունը բացահայտել է նոր Redmi սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական մանրամասները և հայտարարել է, որ հեռախոսը բջջային սարքերի համար ռեկորդային հնարավորությամբ է օժտված։

Արդեն հայտնի է, որ նոր Redmi-ն կդառնա 64 Մպ Samsung ISOCELL GW1 սենսորով աշխարհում առաջին սմարթֆոններից մեկը: Xiaomi-ում խոստանում են, որ սենսորը 38%-ով ավելի շատ փիքսելներ ունի, քան 48 Մպ-անոց տեսախցիկները, իսկ դա հնարավորություն է ընձեռնում ավելի պայծառ և մանրամասն պատկերներ ստանալ։ ISOCELL Plus, Smart ISO և Hybrid 3D HDR տեխնոլոգիաները հնարավորություն կտան նկարել 9248×6936 փիքսել մեծությամբ և 19 Մբ ծավալով լուսանկարեր։ Ցանկության դեպքում նման նկարները հնարավոր կլինի տպել 2.44մ*3.26մ պաստառների վրա՝ 72dpi հնարավորությամբ։

Դեռևս սա այն ամբողջ տեղեկատվությունն է, որը հայտնի է նոր Redmi սմարթֆոնի մասին։ Սարքի ելքը շուկա պլանավորված է 2019թ.-ի վերջին։ Ըստ լուրերի, սմարթֆոնը կունենա միանգամից 4 տեսախցիկ և կդառնա Redmi Note Pro շարքի նոր առաջատարը։

Սակայն շուտով Xiaomi-ն կհայտնվի տեսախցիկի տեսանկյունից էլ ավելի տպավորիչ նոր սարքով։ Միջոցառման ընթացքում ընկերությունը հայտարարել է նոր Mi շարքի սմարթֆոնի մասին, որը կդառնա Samsung սենսորով 108 Մգ-անոց առաջին սմարթֆոնը։ Սա հնարավորություն կտա սմարթֆոնների համար հիանալի որակական տվյալներով 12032×9024 փիքսելանոց նկարներ անել։ Ըստ լուրերի, այդպիսի տեսախցիկ կունենա Xiaomi Mi Mix 4-ը, սակայն այս մոդելի շուկա դուրս գալու ժամկետները դեռևս հայտնի չեն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share