Բաժին. Բիզնես

Ուրախ շաբաթ ՎիվաՍել-ՄՏՍ-ում. «Honor», «Huawei», «Samsung», «Apple», «Xiaomi» և այլ սմարթֆոններ՝ զեղչված գներով

Սեպտեմբերի 26-ից 30-ը հիանալի հնարավորություն է գնելու նոր սմարթֆոն՝ զեղչված գնով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար՝ «Honor», «Huawei», «Nokia», «Alcatel», «Samsung», «Apple», «Xiaomi», «BLU», «UMIDIGI» և «OUKITEL»: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ընկերության բոլոր սպասարկման կենտրոններից կամ օնլայն խանութից https://shop.mts.am/ Զեղչված սմարթֆոններից որոշները ներկայացված են ստորև, իսկ ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այցելելով վերը նշված կայքէջ::

Honor 8A Գին` 80 900 դրամ, Զեղչված` 61 900 դրամ,

Honor View 10 Գին` 275 900 դրամ, Զեղչված` 241 900 դրամ,

Huawei Y5 Lite Գին` 55 900 դրամ, Զեղչված` 45 900 դրամ,

iPhone SE 32 ԳԲ Գին` 162 900 դրամ, Զեղչված` 120 900 դրամ,

Nokia 5 Գին` 83 900 դրամ, Զեղչված` 70 900 դրամ,

OUKITEL U23 Գին` 138 900 դրամ, Զեղչված` 119 900 դրամ,

Samsung Galaxy J1 mini prime Գին` 47 900 դրամ, Զեղչված` 38 900 դրամ,

Samsung Galaxy J7 2017 Գին` 117 900 դրամ, Զեղչված` 65 900 դրամ,

Xiaomi Mi 8 Lite 64 ԳԲ Գին` 124 900 դրամ, Զեղչված` 100 900 դրամ,

Xiaomi Redmi Note 6 Pro 32 ԳԲ 93 900 դրամ, Զեղչված` 87 900 դրամ,

Սմարթֆոնները կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

Առաջարկի շրջանակում ներկայացված սմարթֆոնների* թիվը սահմանափակ է:

*Երաշխիքային սպասարկում՝ 12 ամիս

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share