Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանը Հայաստանի հետ կապված մեծ պլաններ ունի

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն Twitter սոցիալական հարթակում դիմել է Քիմ Քարդաշյանին, նշելով, որ Քիմի Skims ապրանքանիշն արտադրվում է Թուրքիայում և միաժամանակ առաջարկել քննարկել արտադրությունը Հայաստան տեղափոխելու հարցը։

Իր պատասխանում Քիմը նշել է, որ մշտապես եղել և մնում է Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովներից մեկը, և հավելել, որ Հայաստանի հետ կապված մեծ պլաններ ունի։  Քիմը գրել է, որ Հայաստան իր առաջիկա այցի արդյունքում հնարավոր է լավ նորություններ ունենա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Քիմ Քարդաշյանն այցելելու է Հայաստան՝ WCIT 2019 ՏՏ համաժողովին մասնակցելու համար։

Share