Բաժին. Բիզնես

«WCIT 2019»․ երբ հանդիպում են նորարարությունը, տեխնոլոգիաներն ու տաղանդը

Երևանում հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի աննախադեպ մեգանախագծով․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։

Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել է նվագախումբ, որն առաջին անգամ բեմ կբարձրանա «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների, պատմության մեջ առաջին անգամ կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա Գրեմիի մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը: Համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Նվագախմբի երաժիշտներն արդեն Հայաստան են ժամանում (տեսանյութ), գլխավոր փորձը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։

«WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Աննախադեպ ձևաչափի նվագախմբի համերգային ծրագրում ներառված է վերոնշյալ 14 երկրները խորհրդանշող ու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շար։ Հրապարակին հարակից շենքերին կպրոյեկտվեն նշված 15 երկրները խորհրդանշող տեսարաններ։

«Մենք ի սկզբանե նպատակ ենք դրել անմոռանալի ու նշանակալից դարձնել Երևանում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովը․ սա այն անակնակալներից է, որ պատրաստել ենք միջազգային հանրության համար՝ ցույց տալու հայերի նորարար միտքը։ Ինչպես հայտնի է,

Share