Categories: Բիզնես

Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։

Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` «IEEE»-ն առաջինն է էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի բնագավառում և մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։

Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ «IEEE»-ն ունի ավելի քան 405 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում։ Բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով և 13 հազար անդամներով։

«IEEE»-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների և գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Երվանդ Զորյանին Հայաստանում  տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեության և ներդրած ջանքերի համար։ Կարևորելով   «IEEE Computer society» մասնաճյուղի բացումը Հայաստանում` նախարարը նշել է, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև դեկտեմբերին տեղի ունենալիք բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մասին։ Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է մրցանակը հանձնել միջազգային հարթակում, և այն այսուհետ կլինի  համատեղ՝ ՀՀ կառավարության և «IEEE»-ի կողմից։ Սա նշանակում է, որ հայկական մրցանակը դառնում է ՀՀ վարչապետի կողմից տրվող բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային մրցանակ։

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ նպատակ կա հաջորդ տարի մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխել Սիլիկոնյան հովիտ, ինչը հնարավորություն կտա մեծ ընկերությունների ղեկավարներին, տեղի հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին հավաքելու հայկական օրակարգի շուրջ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների  կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:…

2 hours ago

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական  կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն…

3 hours ago

Մեկնարկել է «Cybersecurity»-ի համաֆինանսավորվող դասընթացի գրանցումների փուլը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց:…

3 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 41,023-ի (+229)

Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

5 hours ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 12/08/20

Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

5 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 13/08/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները օգոստոսի 13-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 483.50 դրամ (+0.00…

5 hours ago

Տավուշի մարզում բացվեց Հայփոստի նորացված մոդելի  բաժանմունք

«Հայփոստ»-ը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում:  Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ…

20 hours ago

Նիկոլ Փաշինյան. Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող…

20 hours ago

ՀԲԸՄ-ն հատուկ հիմնադրամ՝ Հանուն Lիբանանի. արդեն իսկ հանգանակվել է ավելի քան 2 մլն դոլար

Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր…

21 hours ago